Գևին Ռոսսդեյլը փոխարինող է գտել Գվեն Ստեֆանիին (լուսանկարներ)

06:27 • 08.09.16

Երաժիշտ Գեյվին Ռոսսդեյլին նկատել են Լոս-Անջելեսում նախկին ֆոտոմոդել Էլին Նորդեգրենի հետ ժամանադրության ժամանակ: Այդ մասին հաղորդել են արևմտյան լրատվամիջոցները: Գվեն Ստեֆանիի 50-ամյա նախկին ամուսինը և 36-ամյա շվեդ գեղեցկուհին սկսել են հանդիպել օգոստոսի վերջին:

Հիշեցնենք, որ Գվեն Ստեֆանին ապահարզան է պահանջել, երբ իմացել է, որ Գևինը մի քանի տարի շարունակ դավաճանել է իրեն իրենց երեխաների դայակի հետ: Էլին Նորդերգրենի թիկունքում ևս ամուսնալուծություն կա: 2010թ-ին նա բաժանվել է ամուսնուց, գոլֆ խաղացող Այգեր Վուդսից, հենց նույն պատճառով: Մարզիկը բազմիցս դավաճանել է կնոջն ու անգամ բուժվել է սեռական կախվածությունից: Ամուսնուալուծության ընթացքում Էլինը 100 մլն դոլար է ստացել:

 


 

Գևին Ռոսսդեյլը փոխարինող է գտել Գվեն Ստեֆանիին (լուսանկարներ)