Ուկրաինան սեպտեմբերի 9-ին կհայտարարի «Եվրատեսիլ-2017»-ը հյուրընկալող քաղաքի անունը
Ուկրաինայի նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը հայտնել է, որ սեպտեմբերի 9-ին կհայտարարվի «Եվրատեսիլ-2017» համաեվրոպական երգի մրցույթը հյուրընկալող քաղաքի անունը:
Ինչպես նշում է Lenta.ru-ն, հաղթող քաղաքի անունը հայտարարվելու է ճեպազրույցի ժամանակ: Միջոցառումը պլանավորվում է անցկացնել տեղական ժամանակով ժամը 13:00-ին:
Ավելի վաղ «Եվրատեսիլ»-ի կազմակերպիչները հայտնել էին, որ 2017 թվականին երաժշտական մրցույթն անցկացվելու է Ուկրաինայի քաղաքներից մեկում` Կիևում, Օդեսայում կամ Դնեպրոպետրովսկում:
Հիշեցնենք, որ դիտարկվում էր «Եվրատեսիլ»-ը հյուրընկալելու իրավունքն Ուկրաինայից Ռուսաստանին փոխանցելու հնարավորությունը` Կիևում մրցույթի անցկացման հետ կապված մի շարք խնդիրների պատճառով:










