Գեղեցկուհի Մոնիկա Բելուչին՝ Վենետիկի կինոփառատոնում (լուսանկարներ)
Բնատուր գեղեցկության ու անսահման գրավչության կենդանի մարմնացում Մոնիկա Բելուչին, ով հաստատուն հիմնավորվել է աշխարհի ամենագեղեցիկ ու սեքսուալ կանանց ցուցակում, հայտնվել է Վենետիկի միջազգային կինոփառատոնում՝ հերթական անգամ ապացուցելով, որ ժամանակն անզոր է իր հմայքի դեմ:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, 51-ամյա կինոդիվան միջոցառմանը ներկայացել է իր ախորժելի մարմնաձևերն ընդգծող սև էլեգանտ զգեստով:

Աղբյուրը մանրամասնում է, որ Բելուչին ամռան մեծ մասն անցկացրել է Վենետիկում, որտեղ մասնակցել է «Մոցարտը ջունգլիներում» հեռուստասերիալի նկարահանումներին՝ մարմնավորելով օպերային երգչուհի Ալեսանդրային:












