Ջոնի Դեփի դեռատի դուստրը «փայլել» է Վենետիկի կինոփառատոնի կարմիր գորգին (լուսանկարներ)

10:51 • 09.09.16

Այս օրերին իտալական Վենետիկում ընթանում է կինոաշխարհի ամենաերևելի իրադարձություններից մեկը՝ Վենետիկի միջազգային կինոփառատոնը, որն այս տարի անցկացվում է 76-րդ անգամ:

 

Ինչպես նշում է Tatler-ը, այն ոչ միայն նշանակալի մշակութային իրադարձություն է, այլև հիանալի առիթ աստղերի ու ոլորտի սկսնակների համար ևս մեկ անգամ հայտնվելու ուշադրության կենտրոնում:

 

Կարմիր գորգի ամենատպավորիչ ելույթների շարքում Tatler-ն առանձնացրել է հայտնի դերասան Ջոնի Դեփի դստերը՝ սկսնակ դերասանուհի և մոդել Լիլի Ռոուզ Դեփին:

 

Նշվում է, որ դեռատի գեղեցկուհին «Պլանետարիում» ֆիլմի պրեմիերայի կապակցությամբ ֆոտոխցիկների առաջ է հայտնվել Chanel սև զգեստով ու համապատասխան կոշիկներով: Նրբակազմ շիկահերն ուղղակի փայլել է կարմիր գորգին:

 

Նրան ուղեկցել է ֆիլմում իր խաղընկերուհի Նատալի Պորտմանը, ով, ի դեպ, սպասում է 2 երեխայի լույս աշխարհ գալուն:

 

Лили-Роуз Депп

Лили-Роуз Депп Лили-Роуз Депп

Лили-Роуз Депп Лили-Роуз Депп

Лили-Роуз Депп Лили-Роуз Депп

Лили-Роуз Депп и Натали Портман

 

 

 

 

Ջոնի Դեփի դեռատի դուստրը «փայլել» է Վենետիկի կինոփառատոնի կարմիր գորգին (լուսանկարներ)