Միշել Օբաման հուզվել է Սպիտակ տանը երիտասարդ բանաստեղծների ելույթի ժամանակ (լուսանկարներ)

16:19 • 09.09.16

ԱՄՆ նախագահի նստավայրում առաջին տիկին Միշել Օբաման հանդիպել է երկրի երիտասարդ բանաստեղծների հետ, հաղորդում է The Huffington Post-ը:

 

Նշվում է, որ Սպիտակ տուն են ժամանել National Student Poets Program – 2016 ծրագրի հինգ մասնակիցներ, ովքեր ներկայացրել են զանազան թեմաներ շոշափող իրենց ստեղծագործությունները, այդ թվում` մայրենի լեզվի անհետացման, կրոնական ծայրահեղականության կեղծ էության ու 2005 թվականին մոլեգնած «Կատրին» փոթորկի հետևանքների վերաբերյալ:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ միջոցառմանը ներկա են եղել նաև ազգային ուսանողական ծրագրին նախկինում մասնակցած բանաստեղծները: Նրանք պատմել են, թե ինչպես է այդ ծրագիրը փոխել իրենց:

 

Վերջում Միշել Օբաման հայտնել է, որ շատ է հուզվել և հազիվ է արցունքները զսպել: Նա շնորհակալություն է հայտնել հյուրերին ու ավելացրել, որ հպարտ է նրանցով:

 

 

 

 

 

Միշել Օբաման հուզվել է Սպիտակ տանը երիտասարդ բանաստեղծների ելույթի ժամանակ (լուսանկարներ)