Մահացել է երաժիշտ Պրինց Բաստերը

06:55 • 09.09.16

78 տարեկան հասակում մահացել է յամայկացի ռեգգի կատարող Պրինց Բաստերը, հաղորդում է The Guardian-ը: Նրա երաժշտությամբ հատկապես ոգեշնչվել է հանրահայտ Madness խումբը:

Պրինց Բաստերի մահվան մասին հաղորդել է դիդջեյ Դեյվիդ Ռոդիգեն:

««Առասպել» անվանումը հարմար է նրա համար», — Twitter-ում գրել է Ռոդիգեն:

Պրինց Բաստերը ծնվել է Յամայկայում 1938թ-ին: Նա ստացել է այդ անվանումը բռնցքամարտում ունեցած հաջողությունների համար:  Նրա «Al Capone» և «Whine And Grine» երգերն անգամ եղել են բրիտանական չարտերում:

 

 

Մահացել է երաժիշտ Պրինց Բաստերը