Թիմ Բարթոնը ձեռքերի ու ոտքերի դրոշմներն է թողել հոլիվուդյան Փառքի ծառուղում (լուսանկարներ)
Հայտնի ամերիկացի ռեժիսոր Թիմ Բարթոնը Հոլիվուդի Փառքի ծառուղում թողել է ձեռքերի ու ոտքերի դրոշմները, հաղորդում է Reuters-ը:
Նշվում է, որ արարողությունն անցկացվել է TCL չինական թատրոնի մոտ:
«Սա ցնցող է: Ինձ դուր են գալիս տարօրինակ բաները, իսկ սա զարմանալիորեն տարօրինակ բան է»,- ասել է Բարթոնը: Նրա խոսքով` ինքը մեծացել է Լոս Անջելեսում ու հաճախ զբոսնել այդ տարածքով, այնպես որ տեղի ունեցածն «իրոք առանձնահատուկ, սյուրռեալ պատիվ է»:
Աղբյուրը մանրամասնում է, որ ռեժիսորի պատվին ճառ է արտասանել նրա «Բիթլջուս» և «Էդվարդ մկրատ-ձեռքեր» ֆիլմերի աստղ Վայնոնա Ռայդերը: Մասնավորապես՝ նա Բարթոնին շնորհակալություն է հայտնել իր կարիերային նպաստելու համար:














