Ուկրաինան մտադիր է «Եվրատեսիլ-2017»-ի վրա մոտ 45 մլն դոլար ծախսել

21:17 • 09.09.16

Ուկրաինան պատրաստվում է «Եվրատեսիլ-2017» համաեվրոպական երգի մրցույթի անցկացման վրա մոտ 1,2 մլրդ գրիվնա ծախսել (համարյա 45 մլն դոլար), հաղորդում է Украинские новости-ն` հղում անելով երկրի մշակույթի նախարար Եվգենի Նիշչուկին:

«Կիևը երաշխիքներ է տրամադրել, որ պատրաստ է շոուի վրա ոչ պակաս, քան 200 մլն գրիվնա ծախսել, իսկ արենայի, լանդշաֆտի ու ենթակառուցվածքների վրա` մեկ միլիարդ»,- պատմել է Նիշչուկը:

Նրա խոսքերով, Կիևի տրամադրած նախնական նախագծի համաձայն, միջազգային ցուցահանդեսային կենտրոնում հնարավոր կլինի տեղակայել 12-14 հազար հանդիսատես:

Հիշեցնենք, որ այսօր հայտնի է դարձել, որ «Եվրատեսիլ-2017» համաեվրոպական երգի մրցույթը կանցկացվի Կիևում:

Ուկրաինան մտադիր է «Եվրատեսիլ-2017»-ի վրա մոտ 45 մլն դոլար ծախսել