Մոնիկա Բելուչին ու Էմիր Կուստուրիցան՝ «Ծիր կաթին» ֆիլմի վենետիկյան պրեմիերային (լուսանկարներ)
Այս օրերին իտալական Վենետիկ քաղաքում անցկացվում է միջազգային կինոփառատոնը, ինչի կապակցությամբ մեկ վայրում են հավաքվել կինոաշխարհի ամենաերևելի ներկայացուցիչներից մի քանիսը:
Ինչպես նշում է Tatler-ը, կինոփառատոնի շրջանակում կայացել է անվանի սերբ ռեժիսոր Էմիր Կուստուրիցայի «Ծիր կաթին» մելոդրամայի պրեմիերան:
Միջոցառմանը ներկա է եղել նաև ֆիլմի գլխավոր դերակատարուհին՝ անզուգական Մոնիկա Բելուչին, ով կարմիր գորգին ուղեկցել է ռեժիսորին:
Աղբյուրը նկատում է, որ 51-ամյա դերասանուհին ներկայացել է իրեն հատուկ էլեգանտ ու գրավիչ տեսքով, իսկ նրա պարանոցը զարդարող ադամանդյա ճոխ մանյակը տոնական տեսք է հաղորդել նրա կերպարին:

















