Coldplay ռոք խումբն անվճար համերգ կտա Հնդկաստանում

17:44 • 10.09.16

Ժամանակակից ռոքի ամենահայտնի խմբերից մեկը՝ բրիտանական Coldplay-ը,  հայտարարել է, որ պատրաստվում է Հնդկաստանում անվճար համերգ տալ, գրում է Al Arabiya-ն՝ մանրամասնելով, որ սա կլինի խմբի առաջին համերգն այդ երկրում:


Հայտնի է, որ նոյեմբերի 19-ին Մումբայում կայանալիք համերգն անցկացվելու է աղքատության դեմ ուղղված համաշխարհային փառատոնի (The Global Citizen Festival) շրջանակում:
 

Աղբյուրը մանրամասնում է, որ խմբի երկրպագուները հնարավորություն կունենան համերգի տոմսերը ձեռք բերել՝ մասնակցելով  աղքատության դեմ մի շարք սոցիալական նախագծերի:
 

Ի դեպ, Coldplay-ի մեներգիչ Քրիս Մարթինը համատեղությամբ նաև The Global Citizen Festival-ի ստեղծագործական տնօրենն է:

Coldplay ռոք խումբն անվճար համերգ կտա Հնդկաստանում