Մահացել է «Համբույր Թայմս-սքվերում» պատմական լուսանկարի բուժքույրը

00:47 • 11.09.16

Վիրջինիա նահանգի Ռիչմոնդ քաղաքում 92 տարեկան հասակում մահացել է Գրետա Ֆրիդմանը, ում համբույրը նավաստի Ջորջ Մենդոսի Ճապոնիայի նկատմամբ տարած հաղթանակի օրը դարձել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի խորհրդանիշ, հաղորդում է Associated Press-ը:

Ֆրիդմանի մահվան մասին հաղորդել է նրա որդին: Հայտնի է, որ նրան կհուղարկավորեն Արլինգթոնյան գերեզմանատանը՝ ամուսնու կողքին:

Ֆրիդմանը դուրս է եկել Թայմս-սքվեր օգոստոսի 14-ին, այն բանից հետո, երբ հաղորդել են Ճապոնիայի նկատմամբ տարած հաղթանակի մասին: Հենց այդտեղ էլ նա հանդիպել է Ջորջ Մենդոսին: Նրա որդու խոսքով՝  համբույրը, որը ստացել է «Ճապոնիայի նկատմամբ տարած հաղթանակի օրը Թայմս-սքվերում», կամ ուղղակի «Համբույրը»  հանկարծակի է ստացվել:

Մահացել է «Համբույր Թայմս-սքվերում» պատմական լուսանկարի բուժքույրը