Disney-ը մտադիր է վերանկարահանել «Առյուծ արքան» մուլտֆիլմը
Disney կինոընկերությունը հաստատել է «Առյուծ արքան» դասական մուլտֆիլմը վերանկարահանելու մտադրությունը:
Ինչպես փոխանցում է Lenta.ru-ն` վկայակոչելով ընկերության պաշտոնական կայքը, ֆիլմի ռեժիսորն է լինելու Ջոն Ֆավրոն: «Առյուծ արքան» մուլֆիլմը վերաթողակելու որոշումը հիմնված է այլ նմանօրինակ նախագծերի հաջողությամբ, ինչպիսիք են, օրինակ, «Ջունգլիների գիրքը», «Մալեֆիսենտան», և «Մոխրոտը»:
Ենթադրվում է, որ հաջողությամբ կընդունվի «Գեղեցկուհին և հրեշը» հեքիաթի նոր տարբերակը, որը վարձույթում կհայտնվի 2017-ին:
Նոր «Առյուծ արքայում» կներառվեն օրիգինալ մուլտֆիլմի երգերն ու երաժշտությունը: Էկրաններին նոր տարբերակի հայտնվելու ամսաթիվը դեռևս հայտնի չէ:
Disney-ի ամենասիրված մուլտֆիլմերից մեկը` «Առյուծ արքան», 1994-ին վարձույթում մուլտֆիլմների համար ռեկորդային գումար էր հավաքել` մոտ կես մլդ դոլար: Այն արժանացել է 2 «Օսկար», 3 «Ոսկե գլոբուս» և 3 «Գրեմմի» մրցանակների:










