Հրապարակվել է «Հարի Փոթերի» սփին-օֆֆի վերջնական թրեյլերը. տեսանյութ
Համացանցում է հայտնվել «Հարի Փոթերի» սփին-օֆֆի` «Ֆանտաստիկ գազաններ և նրանց բնակության վայրը» կինոնկարի նոր թրեյլերը, որի պրեմիերան կայացել է Էլեն Դեջեներեսի հայտնի ամերիկյան հեռուստաշոուի եթերում:
Корреспондент-ի հաղորդմամբ` տեսահոլովակն ավելի ուշ տեղադրվել է հեռուստաշոուի յութուբյան ալիքում: Ֆիլմի սյուժեի հիմքում ընկած է գիտնական Նյութ Սկամանդերի մասին պատմվածքը, ով ճանապարհորդություն է կատարել երկրագնդով մեկ` վավերագրելով բոլոր կախարդական արարածներին: Ֆիլմի գործողություններն սկսվում են Նյու Յորքում, ուր ժամանում է Սկամանդերը:
Ֆիլմի ռեժիսորն է Դևիդ Յեթսը, իսկ սցենարիստը Հարի Փոթերի մասին գրքերի հեղինակ Ջոան Ռոուլինգն է: Գլխավոր դերերում հանդես եկել Էդի Ռեդմեյնը, Քեթրին Ուոթերսոնը, Քոլին Ֆարելը, Ջոն Վոյթը:










