Բեթմենի կոստյումը վաճառվել է ավելի քան 190 հազար ֆունտ ստերլինգով (լուսանկարներ)

16:52 • 29.09.16

Բեթմենի կոստյումը, որում բրիտանացի դերասան Քրիստիան Բեյլը նկարահանվել է «Մութ ասպետ» և «Մութ ասպետ. լեգենդի վերածնունդը» ֆիլմերում, վաճառվել է 192 հազար ֆունտ ստերլինգով:

 

Ինչպես նշում է Bloomberg-ը, կոստյումը գնել է անհատական կոլեկցիոները, որի անունը չի հաղորդվում: 

 

Աղբյուրը մանրամասնում է, որ Բեթմենի մոտոցիկլետն աճուրդում վաճառվել է 312 հազար ֆունտ ստերլինգով, իսկ չարագործ Բեյնի կոստյումը` 96 հազար ստերլինգով:

 

Նշվում է, որ աճուրդն իրերի վաճառքով զբաղվող The Prop Store բրիտանական ընկերությանն ընդհանուր առմամբ ավելի քան 1,5 միլիոն ստերլինգի հասույթ է բերել: Աճուրդին մասնակցել է 400 մարդ՝ 27 երկրից:

 

 

 

Բեթմենի կոստյումը վաճառվել է ավելի քան 190 հազար ֆունտ ստերլինգով (լուսանկարներ)