«Դա Վինչիի ծածկագիրը» գրքի հեղինակ Դեն Բրաունը գրում է հերթական բեսթսելերը
Առեղծվածային բովանդակությամբ բեսթսելերների հեղինակ Դեն Բրաունը գրում է հերթական արկածային գիրքը, որը հրատարակվելու է եկող տարվա սեպտեմբերի 26-ին:
Ինչպես նշում է The Verge-ը, Բրաունի նոր աշխատանքը կոչվում է Origin («Ծագում»): Ինչպես և նախորդ գրքերում՝ այս մեկում ևս գլխավոր հերոսը Հարվարդի համալսարանի պրոֆեսոր, երևակայական կերպար Ռոբերտ Լենգդոնն է՝ կրոնական նշանաբանության մասնագետը:
Նշենք, որ Դեն Բրաունի ամենահայտնի գրքերից են «Դա Վինչիի ծածկագիրը», «Հրեշտակներ և Սատանաները», «Ինֆեռնոն»: Աշխարհի 52 լեզուներով թարգմանված 3 վեպերի մոտիվներով էլ հետագայում ֆիլմեր են ստեղծվել։










