Քեյթ Ուինսլեթը և Ջասթին Թիմբերլեյքը նկարահանվում են Վուդի Ալենի նոր ֆիլմում (լուսանկարներ)

05:21 • 29.09.16

Վուդի Ալենը սկսել է նկարահանել իր հաջորդ ֆիլմը, որտեղ գլխավոր դերերը խաղում են Քեյթ Ուինսլեթը և Ջասթին Թիմբերլեյքը:

 

Նկարահանումներն ընթանում են Բրուքլինի հարավային հատվածում գտնվող Քոնի-Այլենդ թերակղզում:

Նկարահանման հրապարակից արված առաջին կադրերը ցույց են տալիս, որ 35-ամյա փոփ-կատարողը և 40-ամյա դերասանուհին ընկղմվել են 1950-ական թթ մթնոլորտի մեջ: Քեյթի հագին կարճ թևերով դեղին բլուզ է և ծնկից ներքև նարնջագույն կիսաշրջազգեստ: Կեդերը, բաց գույնի տաբատը և վերնաշապիկը թույլ են տվել Ջասթինին ստեղծել այն ժամանակների երիտասարդի կերպար:

Դատելով լուսանկարներից՝ դերասանները նկարահանվել են բավականին էմոցիոնալ դրվագներում:















 


 

Քեյթ Ուինսլեթը և Ջասթին Թիմբերլեյքը նկարահանվում են Վուդի Ալենի նոր ֆիլմում (լուսանկարներ)