Ջորջ Մարտինն ու Apple-ը ինտերակտիվ «Գահերի խաղ» են թողարկել
Ամերիկացի գրող Ջորջ Մարթինն ու Apple ընկերությունը ինտերակտիվ «Գահերի խաղ» էլեկտրոնային գիրք են թողարկել, հաղորդում է The Guardian-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ հրատարակությունը հավելյալ բովանդակություն է պարունակում, այդ թվում` «Սառույցի և կրակի երգ» վեցերորդ վեպի հատվածը` «Ձմռան քամիներ»-ը:
Նշվում է, որ A Game of Thrones: Enhanced Edition գրքի թողարկումը նվիրված է «Գահերի խաղ»-ի առաջին հրապարակման 20-ամյակին:
«Թվային գիրքն ընթերցողներին հնարավորություն է տալիս փորձարկել այդ հարուստ հավելյալ նյութը, ինչն ավելի վաղ անհասանելի է եղել»,- ասել է Մարտինը:










