Սելենա Գոմեսը վերականգնողական կենտրոնում երկու ամիս կանցկացնի

02:00 • 29.09.16

Սելենա Գոմեսի բուժումը կարող է երկար տևել: Լրագրողներին հայտնի է դարձել, որ երգչուհին հիմա վերականգնողական կենտրոնում է գտնվում, որը տեղակայված է մեկուսացած անտառոտ վայրում: Ըստ արևմտյան լրատվամիջոցների՝ 24-ամյա աստղը այնտեղ կանցկացնի ամենաքիչը երկու ամիս:

Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ Սելենան հայտարարել էր, որ ժամանակավորապես հեռանում է բեմից ունեցած առողջական խնդիրների պատճառով: Գայլախտի հայտնաբերումից և քիմիաթերապիայի կուրսից հետո Գոմեսը սկսել է դժգոհել դեպրեսիայից և խուճապի զգացողությունից, որոնք ի հայտ են եկել հիվանդության հետևանքով: Այդ պատճառով հայտնի երգչուհին որոշել է դադար վերցնել:

«Իմ անցյալը մարդկանց շատ ավելի է հետաքրքրում, քան իմ ապագան: Ինձ դա իսկապես անհանգստացնում է: Ես ուզում եմ ակտիվ, առողջ և երջանիկ լինել, այդ պատճառով որոշել եմ դադար վերցնել»,- ասել է Սելենան վերջերս տված հարցազրույցում:

 

Սելենա Գոմեսը վերականգնողական կենտրոնում երկու ամիս կանցկացնի