Cartoon Network-ը հայտնել է Adventure Time մուլտսերիալի ավարտի ամսաթիվը

13:47 • 30.09.16

Ամերիկյան Cartoon Network անիմացիոն հեռուստաալիքը հայտարարել է, որ հայտնի Adventure Time («Արկածների ժամանակը») մուլտսերիալը կավարտվի 2018 թվականին՝ իններորդ սեզոնով, հաղորդում է Entertainment Weekly-ն:

 

Նշվում է, որ Ֆինն անունով տղայի ու Ջեյք անունով շան արկածների մասին սերիալը թողարկվել է 2010 թվականին ու դարձել է հեռուստաալիքի ամենահաջողակ նախագծերից մեկը:

 

Սերիալի ստեղծողները խոստացել են, որ վերջին սեզոնը կպատասխանի հեռուստադիտողների բոլոր հարցերին, որոնք ծագել են սերիալը դիտելու ժամանակ:

Cartoon Network-ը հայտնել է Adventure Time մուլտսերիալի ավարտի ամսաթիվը