Մինսկում Առնո Բաբաջանյանի ծննդյան 95-ամյակին նվիրված համերգ է կազմակերպվել

18:50 • 30.09.16

Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում սեպտեմբերի 29-ին Բելառուսի երաժշտության ակադեմիայում Բելառուսում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր համերգ` նվիրված մեծն երգահան Առնո Բաբաջանյանի ծննդյան 95-ամյակին: 

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։

Համերգին ելույթ է ունեցել Բելառուսի Մոլոդեչնո քաղաքի Մ.Օգինսկու անվան քոլեջի սիմֆոնիկ նվագախումբը, որը կատարել է Առնո Բաբաջանյանի և Արամ Խաչատուրյանի ստեղծագործությունները:

Միջոցառմանը ներկա են եղել Բելառուսի իշխանության ներկայացուցիչներ, երկրում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ու միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Համերգի բացմանը ելույթով հանդես է եկել Բելառուսում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը, ով ներկայացրել է մեծանուն հայ կոմպոզիտորի թողած երաժշտական ժառանգությունը:

 

 

 

 

 

Մինսկում Առնո Բաբաջանյանի ծննդյան 95-ամյակին նվիրված համերգ է կազմակերպվել