Ամերիկացին կինետիկ ավազի միջոցով արվեստի շարժվող գործեր է ստեղծում (լուսանկարներ, տեսանյութ)

09:27 • 01.10.16

ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի բնակիչ Բրյուս Շապիրոն լայն ճանաչում է ձեռք բերել կինետիկ ավազի միջոցով ստեղծած բացառիկ արվեստի գործերով:

 

Ինչպես նշում է thisiscolossal.com կայքը, տաղանդավոր տեխնոլոգը մագնիսական սեղանը պատում է կինետիկ ավազի շերտով, ինչից հետո հատուկ սարքի միջոցով մետաղական գնդիկին է փոխանցում նախապես ծրագրավորած շարժումները: Արդյունքում՝ գնդիկը շարժվում է ավազով՝ առաջացնելով անհավանական գեղեցիկ նախշեր:

 

Հայտնի է, որ Շապիրոն այսկերպ ստեղծագործում է արդեն 20 տարուց ավելի: Նրա աշխատանքները ցուցադրվում են ինչպես թանգարաններում, այնպես էլ մասնավոր օբյեկտներում:
 

Տեսնելով մարդկանց հետաքրքրությունն իր աշխատանքների հանդեպ՝ ամերիկացին Kickstarter կայքում բավականաչափ գումար է հավաքել դրանց զանգվածային արտադրությունը սկսելու համար:

 

img_2046

 3-foot-table

marble-1

4-foot-living-area

marble-2

end-table-2

hardwood-a

img_7717

night-sand

 

 

 

 

 

 

Ամերիկացին կինետիկ ավազի միջոցով արվեստի շարժվող գործեր է ստեղծում (լուսանկարներ, տեսանյութ)