Հոլիվուդում կնկարահանվի լեգենդար «Սպիով դեմքը» ֆիլմի նոր տարբերակը

16:06 • 02.10.16

Հոլիվուդում նկարահանվելու է 20-րդ դարի ամենահայտնի ֆիլմերից մեկի՝ լեգենդար դերասան Ալ Պաչինոյի մասնակցությամբ «Սպիով դեմքի» ռիմեյքը, հայտնում է The Independent-ը:

Բրիտանական պարբերականը մանրամասնում է, որ նկարահանվելիք ֆիլմում գործողությունները ծավալվելու են ժամանակակից Լոս Անջելեսում:

Նշվում է, որ ֆիլմի սցենարը վստահվել է ոլորտի լավագույն վարպետներից մեկին՝ Թերենս Ուինթերին, ով աշխատել է մի շարք օսկարակիր ֆիլմերի ստեղծման վրա:

Հիշեցնենք, որ Ալ Պաչինոյի մասնակցությամբ «Սպիով դեմքը» կինոնկարը նկարահանվել է 1983թ.՝ ռեժիսոր Բրայան դե  Պալմայի կողմից: