Բենեդիկտ Քամբերբեթչն ակնարկել է «Շերլոկի» ավարտի մասին
Բրիտանացի դերասան Բենեդիկտ Քամբերբեթչն ակնարկել է, որ «Շերլոկ» սերիալի նոր եթերաշրջանը կարող է վերջինը լինել, հաղորդում է Digital Spy-ը` հղում անելով հարցազրույցին, որը Քամբերբեթչը տվել է GQ ամսագրին:
«Սա կարող է դարաշրջանի ավարտը դառնալ: Ճիշտն ասած` որպես դարաշրջանի ավարտ էլ ընկալվում է»,- ասել է Քամբերբեթչը:
Նա նաև նշել է, որ ինքը երբեք չի հրաժարվի սերիալի հնարավոր շարունակություններից: Դերասանը պարզաբանել է, որ ինքը կցանկանար կրկին ու կրկին վերադառնալ այդ աշխարհ, և իր համար տհաճ է այն միտքը, որ այլևս չի կարողանա խաղալ Շերլոկի դերը:
Դերասանն ասել է, որ, ինչ վերաբերում է մոտ ապագային, նախագծի մասնակիցներն ինչ-որ ավարտուն բան են արել:
«Կարծում եմ` մենք ուղղակի կսպասենք ու կտեսնենք, թե ինչ կլինի»,-հավելել է նա:










