Ճապոնացի նկարչուհին իր մոդելներին թիթեռներ ու գայլեր է «դարձնում» (լուսանկարներ)

12:44 • 04.10.16

Ճապոնացի նկարչուհի Չու Սանը զբաղվում է ոչ միայն նկարչությամբ, այլև գեղարվեստական դիմահարդարմամբ: Աղջիկը «նկարազարդում» է իր մոդելներին` արտառոց ու հետաքրքիր կերպարներ ստեղծելով:

 

«Չեմ կարող բացատրել, թե ինչու եմ սկսել զբաղվել այս նախագծով: Կարծում եմ` հոգնել եմ ժամանակակից տեխնոլոգիաներից, որոնք օգտագործվում են արվեստի մեջ: Որոշել եմ ստուգել` ինչի եմ կարող հասնել առանց համակարգչի ու ֆոտոխմբագրիչների, այդ իսկ պատճառով աշխատելիս օգտագործում եմ միայն ակրիլային ներկեր: Բոլոր նկարազարդումներն արված են մոդելների մաշկի վրա` առանց որևէ տեխնոլոգիաների կամ մշակման ծրագրերի միջամտության»,- պատմել է նկարչուհին:

 

Designyoutrust.com-ը գրում է, որ Չու Սանի ամենատպավորիչ աշխատանքների շարքում թիթեռների, գայլի, ռոբոտի ու սարդի կերպարներն են:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ճապոնացի նկարչուհին իր մոդելներին թիթեռներ ու գայլեր է «դարձնում» (լուսանկարներ)