Լրատվամիջոցները հաղորդում են Բրեդ Փիթի ծայրահեղ ընկճված հոգեվիճակի մասին
Աշխարհը շարունակում է հետևել Հոլիվուդի ամենահայտնի զույգի՝ Բրեդ Փիթի և Անջելինա Ջոլիի ամուսնալուծությանը, գրում է spletnik.ru-ն:
Հիշեցնենք, որ օրերս նրանց միջև մի շարք հարցերի շուրջ համաձայնություն էր ձեռք բերվել, ըստ որի դերասանուհին ստացել է երեխաների նկատմամբ ժամանակավոր խնամակալությունը: Փիթը կարող է այցելել երեխաներին Ջոլիի թույլտվությամբ և այն բանից հետո, երբ պատկան մարմինները որոշեն, արդյոք նա կարող է երեխաներին տեսակցել առանց երրորդ անձանց ներկայության: Դերասանը նաև պետք է ալկոհոլի և թմրանյութերի օգտագործման անալիզ հանձնի:
Ըստ աղբյուրի՝ նա պատրաստ է ամեն ինչ անել, ինչ Ջոլին ուզի, միայն թե իրավիճակը կարգավորվի, քանի որ երեխաներին անմոռաց սիրում է:
Դերասանին մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ ամուսնալուծությունը Փիթի համար անսպասելի է եղել և նա պատրաստ չի եղել:










