Հոլիվուդյան դերասան Բեն Սթիլերը պատմել է քաղցկեղի դեմ մղած գաղտնի պայքարի մասին

09:47 • 05.10.16

Հոլիվուդյան կատակերգությունների սիրված աստղ Բեն Սթիլերը Medium բլոգի համար գրած էսսեում խոստովանել է, որ 2 տարի առաջ բժիշկներն իր մոտ շագանակագեղձի քաղցկեղ են ախտորոշել:

 

Ինչպես նշում է The Telegraph-ը, դերասանը մանրամասնել է, որ վտանգավոր հիվանդության մասին իմացել է  արյան թեստի միջոցով: Սթիլերի խոսքով՝ հիվանդության վաղ ախտորոշումը հնարավորություն է տվել փրկել կյանքը:

 

Հայտնի է, որ դերասանի մոտ քաղցկեղն ախտորոշվել է 46 տարեկանում, սակայն այժմ հոլիվուդյան աստղը միանգամայն առողջ է:

 

«Եթե ես ժամանակին թեստը չանցնեի, ապա չէի իմանա ուռուցքի առկայության մասին: Հիվանդությունս իր մասին զգացնել կտար միայն այն ժամանակ, երբ արդեն շատ ուշ կլիներ արդյունավետ բուժում ստանալու համար»,-գրել է դերասանը:

 

Հոլիվուդյան դերասան Բեն Սթիլերը պատմել է քաղցկեղի դեմ մղած գաղտնի պայքարի մասին