«Машина времени» խումբը նոր տեսահոլովակ է ներկայացրել (տեսանյութ)

16:37 • 05.10.16

Ռուսական «Машина времени» («Ժամանակի մեքենա») ռոք խումբը նոր տեսահոլովակ է ներկայացրել, հաղորդում է НСН-ը:

 

«Սա մեզ համար իրադարձություն է, քանի որ արդեն երկար ժամանակ է, ինչ ոչ մի բան չէինք նկարահանել: Ինչ-որ պահի ուղղակի հասկացել եմ, որ դա ինձ համար մասնակիորեն անիմաստ է դարձել»,- ասել է խմբի հիմնադիր Անդրեյ Մակարևիչը:

 

Նա պարզաբանել է, որ վերջերս իրենք ձայնասկավառակ են ձայնագրել, և ինքը շատ է ցանկացել տեսահոլովակ նկարահանել «Однажды» («Մի անգամ») երգի համար:

 

Մակարևիչը պատմել է, որ կոմպոզիտոր Միշա Սեգալը սկզբից բավականին բարդ սյուժե է հորինել տեսահոլովակի համար, այնուհետև իրենք երկուսով այլ` հասարակ ու բանաստեղծական պատմություն են մտածել և կես օրվա ընթացքում նկարահանել են տեսահոլովակը:

 

«Машина времени» խումբը նոր տեսահոլովակ է ներկայացրել (տեսանյութ)