Disney-ը Մուլանի մասին լիամետրաժ ֆիլմ կթողարկի 2018 թվականին

17:23 • 05.10.16

2018 թվականի նոյեմբերի 2-ին ամերիկյան Disney ստուդիան Մուլանի մասին 3D ձևաչափով լիամետրաժ ֆիլմ կթողարկի, հաղորդում է The Hollywood Reporter-ը: Նոր ֆիլմի ռեժիսորի անունը դեռևս հայտնի չէ:

 

Կայքը գրում է, որ «Մուլան» ֆիլմի օրիգինալը լույս է տեսել 1998 թվականին, 304,3 միլիոն դոլար հավաքել ու առաջադրվել  «Ոսկե գլոբուս» և «Օսկար» մրցանակներին:

 

Նշվում է, որ «Մուլան-2»-ը լույս է տեսել 2005 թվականին DVD սկավառակով:

Disney-ը Մուլանի մասին լիամետրաժ ֆիլմ կթողարկի 2018 թվականին