The Rolling Stones-ը հոկտեմբերի 6-ին կներկայացնի նոր ալբոմը
Աշխարհի ամենահայտնի ռոք խմբերից մեկը՝ լեգենդար The Rolling Stones-ը, պատրաստվում է հոկտեմբերի 6-ին ներկայացնել անցած 11 տարվա ընթացքում առաջին ալբոմը:
Ինչպես նշում է The Guardian-ը, խումբն այս մասին հայտնել է Twitter սոցկայքում: Այնուհետ տեղեկությունը հաստատել է նաև պրոդյուսեր Դոն Վասը:
Նա մանրամասնել է, որ ներկայացվելիք ալբոմում ներառված են լինելու ավանդական բլյուզ ոճի ամենահայտնի երգերի «քավըր» տարբերակները:
Աղբյուրը հավելում է, որ The Rolling Stones-ն ալբոմը ձայնագրել է ընդամենը 3 օրում՝ առանց ժամանակակից ձայնային սարքավորումների՝ ցանկանալով պահպանել երաժշտության «համն ու հոտը»:
Հայտնի է, որ The Rolling Stones-ի վերջին ալբոմը (A Bigger Bang) ներկայացվել է 2005թ.:










