Gears of War խաղի հիման վրա լիամետրաժ ֆիլմ կնկարահանվի

16:33 • 06.10.16

The Coalition խաղերի մշակող Ռոդ Ֆերգյուսոնը հաստատել է խոսակցությունները, որոնց համաձայն Gears of War խաղի հիման վրա լիամետրաժ ֆիլմ կնկարահանվի:

 

«Խաղին աջակցելու համար հաջորդ տրամաբանական քայլը ֆիլմ նկարահանելն է: Անցյալում մենք զբաղվել ենք կոմիքսներով ու գրքերով, բայց ֆիլմի գաղափարն ի կատար ածելու համար Universal կինոստուդիայի հետ աշխատելու հնարավորությունն ուղղակի կատարյալ է»,- ասել է Ֆերգյուսոնը:

 

Variety-ն գրում է, որ դեռևս հայտնի չէ` խաղերը կենթարկվեն ադապտացիայի, թե Gears of War տիեզերքում ամբողջությամբ նոր սյուժե կստեղծվի:

Gears of War խաղի հիման վրա լիամետրաժ ֆիլմ կնկարահանվի