Թողարկվել է Նատալի Պորտմանի դերակատարությամբ «Ջեքի» ֆիլմի թրեյլերը (տեսանյութ)
Թողարկվել է «Ջեքի» ֆիլմի թրեյլերը, որում ԱՄՆ նախկին առաջին տիկին Ժաքլին Քենեդիի դերը խաղացել է Նատալի Պորտմանը:
Gazeta.ru-ն գրում է, որ ֆիլմի ռեժիսորը Պաբլո Լարրաինն է, իսկ դերասանների ցանկում են Փիթեր Սարսգաարդը, Բիլի Կրուդապն ու Ջոն Հերթը:
Աղբյուրը մանրամասնում է, որ ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիի մահից հետո:
«Մենք տեսնում ենք առաջին տիկնոջ հոգեբանական դիմանկարը, ով պայքարում է իր ամուսնու ժառանգության պահպանության համար»,- ասվում է ֆիլմի նկարագրության մեջ:
Նշվում է, որ «Ջեքին» ամերիկյան հանդիսատեսին կներկայացվի դեկտեմբերի 2-ին:










