Իտալական մաֆիայի՝ հետախուզման մեջ գտնվող պարագլուխը հայտնաբերվել է պահարանում (լուսանկարներ)

13:20 • 06.10.16

Սովորաբար, հանցագործներն օրենքի պահապաններից թաքնվում են աննկատ, գաղտնի վայրերում՝ փորձելով  հնարավորինս հեռու մնալ իրավապահների տեսադաշտից:

 

Ինչպես նշում է cnn.com-ը, իտալական մաֆիայի հանցախմբերից մեկի պարագլուխ Անտոնիո Պելեն, ում նկատմամբ հետախուզում էր հայտարարվել, ոստիկանների կողմից հայտնաբերվել է Կալաբրիա շրջանում գտնվող իր տան խոհանոցի կախովի պահարաններից մեկում թաքնված:

 

Հետագայում իրավապահները պարզել են, որ պահարանի մեջ գաղտնի անցք է եղել, որը տարել է դեպի հանցագործի նեղլիկ թաքստոցը:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ 2014թ.-ից «Նդրանգետա» կլանը ղեկավարող Պելեն համարվում է Իտալիայի 10 ամենավտանգավոր հանցագործներից մեկը:

 

2011թ.-ից հետախուզման մեջ գտնվող իտալացուն սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում:

 

 

Italian mafia boss Antonio Pelle emerges from his cupboard hideout.

Italian mafia boss pulled from his cupboard hideout.

Իտալական մաֆիայի՝ հետախուզման մեջ գտնվող պարագլուխը հայտնաբերվել է պահարանում (լուսանկարներ)