Հայտնի է դարձել «Օուշենի 8 ընկերուհիները» ֆիլմի պրեմիերայի ամսաթիվը

12:22 • 06.10.16

Հոլիվուդյան «Օուշենի 8 ընկերուհիները» ֆիլմի պրեմիերան կկայանա 2018թ. հունիսի 8-ին, հայտնում է gazeta.ru-ն՝ մանրամասնելով, որ ֆիլմում նկարահանվելու են Քեյթ Բլանշետն ու Սանդրա Բուլոքը:

 

Նշվում է, որ նկարահանման աշխատանքները մեկնարկելու են հոկտեմբերին՝ Նյու Յորքում: Ֆիլմի արտադրությամբ զբաղվում են Warner Bros. և Village Roadshow Pictures կինոստուդիաները:

 

Կինոնկարի ռեժիսոր Գերի Ռոսը, որ նաև մասնակցել է սցենարի գրման գործընթացին, պատմել է, որ ֆիլմում Բուլոքից ու Բլանշետից զատ՝ նկարահանվելու են այլ աստղեր՝ Էն Հեթուեյը, Հելենա Բոնեմ Քարտերն ու Ռիհանան:

Հայտնի է դարձել «Օուշենի 8 ընկերուհիները» ֆիլմի պրեմիերայի ամսաթիվը