Լեհ նկարիչն Ազգային պատկերասրահի աստիճանները վերածել է հսկայական «կտավի» (լուսանկարներ)

11:48 • 06.10.16

Լեհաստանի Արվեստի ազգային պատկերասրահն այն մշակութային օջախն է, որտեղ հրաշալիորեն համադրված են ժամանակակիցն ու դասականը:

 

Ինչպես նշում է boredpanda.com կայքը, վերջերս նկարիչ Լեոն Տարասևիչը պատկերասրահի երկար աստիճանավանդակներն օգտագործել է որպես «կտավ»՝ դրանց վրա ցփնելով գունավոր ներկեր:

 

Աղբյուրը նկատում է, որ ստացված արդյունքն առաջին հայացքից կարող է քաոսային թվալ, սակայն խայտաբղետ պատկերն իրականում ամբողջովին համապատասխանում է հեղինակի մտահղացմանը:

 

Տարասևիչը պատմել է, որ սկզբում աստիճանները ներկել է կապույտ, կարմիր և դեղին գույներով, այնուհետև դրանց վրա անկանոն ցփնել է խառը գույներ:

 

Արդյունքում՝ Ազգային պատկերասրահը վերածվել է ավանդական հինն ու արտասովոր նորը յուրովի համադրող վայրի:

 

staircase-paint-zacheta-art-gallery-leon-tarasewicz-poland-6

staircase-paint-zacheta-art-gallery-leon-tarasewicz-poland-4

staircase-paint-zacheta-art-gallery-leon-tarasewicz-poland-5

 

 

 

 

 

 

Լեհ նկարիչն Ազգային պատկերասրահի աստիճանները վերածել է հսկայական «կտավի» (լուսանկարներ)