Սալվադոր Դալիի սյուրռեալիստական խոհարարական գիրքը վերաթաղարկվել է ավելի քան 40 տարվա դադարից հետո (լուսանկարներ)

23:34 • 06.10.16

Սալվադոր Դալիի մասին մտածելիս աչքերի առջև սովորաբար հայտնվում են հալչող ժամացույցներ ու այլ սյուրռեալիստական կտավներ, սակայն հայտնի իսպանացի նկարիչը ունեցել է նաև մեկ այլ հոբբի:

 

Boredpanda.com-ը գրում է, որ 1973 թվականին Դալին Les Diners de Gala («Գալայի ճաշերը») անվանումով սեփական խոհարարական գիրք է թողարկել, որը միայն մեկ անգամ է հրատարակվել:

 

Նշվում է, որ Taschen ընկերությունը վերաթողարկվել է Դալիի խոհարարական գիրքը` պահպանելով արտասովոր ու գեղեցիկ դիզայնն ու պարունակությունը: Վերջին 40 տարվա ընթացքում առաջին անգամ վերաթողարկված գրքի մեջ 136 բաղադրատոմս կա, որոնք ոգեշնչված են Դալիի ու նրա կնոջ` Գալայի, տված հանրահայտ ճաշկերույթներով, ներառյալ գորտի ու հորթի մսով ու խխունջներով ճաշատեսակներն ու Դալիի սյուրռեալիստական նկարազարդումները:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Սալվադոր Դալիի սյուրռեալիստական խոհարարական գիրքը վերաթաղարկվել է ավելի քան 40 տարվա դադարից հետո (լուսանկարներ)