Ջենիֆեր Լոպեսը նախկին ամուսնու հետ իսպանալեզու ալբոմ կթողարկի
Հայտնի երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը համագործակցում է նախկին ամուսնու՝ սիրված երգիչ Մարկ Էնթոնիի հետ, հայտնում է The Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ 5 տարի առաջ ամուսնալուծված աստղերը ձայնագրում են իսպանալեզու նոր ալբոմ:
«Ես անչափ հուզված եմ ու անհամբեր սպասում եմ Մարկի հետ երաժշտական նոր «ճամփորդությանն» ու վերադարձին դեպի լատինական արմատներս»,-ասել է 47-ամյա երգչուհին:
«Նրա արտիստիզմը, պրոֆեսիոնալիզմն ու երաժշտության հանդեպ սերը միայն մի մասն են կազմում այն հատկանիշների, որոնց շնորհիվ Ջենիֆերն իր ուրույն տեղն է զբաղեցրել համաշխարհային երաժշտության ոլորտում: Ես անհամբեր սպասում եմ մեր համագործակցությանը»,-նշել է Էնթոնին:
Աղբյուրը մանրամասնում է, որ երաժիշտների ալբոմի առաջին սինգլը ներկայացվելու է նոյեմբերին, իսկ ալբոմը՝ 2017թ.:
Նշենք, որ Լոպեսն ու Էնթոնին ունեն համատեղ 2 երեխա՝ 8-ամյա երկվորյակներ Էմման և Մաքսը:












