Sotheby's աճուրդում 10,7 մլն ֆունտ սթեռլինգով վաճառված կտավը կեղծ է եղել

06:14 • 07.10.16

«Անհայտ անձի դիմանկարը» կտավը, որն, ինչպես համարվում է, պատկանում է հոլանդացի գեղանկարիչ Ֆրանս Հալսի վրձնին և 2011թ-ին Sotheby's աճուրդում վաճառվել էր 10.7 մլն ֆունտ սթեռլինգով, կեղծիք է:  Այդ մասին հաղորդել է BBC հեռուստաընկերությունը՝ հղում անելով աճուրդային տան պաշտոնական կայքին:  

Կտավի իսկության վերաբերյալ կասկած է առաջացել այն ժամանակ, երբ լուրեր տարածվեցին հմուտ կեղծարարի մասին, ով ազատության մեջ է և ում աշխատանքները կարող էին վաճառվել ավելի քան 200 ֆունտ սթեռլինգով: Դրանից հետո կտավը ենթարկել են մանրակրկիտ տեխնիկական անալիզի: Փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ դրա պատրաստման ժամանակ ժամանակակից նյութեր են օգտագործվել:

Դա մատնանշում է, որ կտավը չէր կարող ստեղծված լինել 17-րդ դարում, ասվում է Sotheby's-ի հայտարարությունում:

Նշվում է, որ գործարքն արդեն չեղարկվել է, իսկ հաճախորդին վերադարձրել են ամբողջական գումարը:

 

 

Sotheby's աճուրդում 10,7 մլն ֆունտ սթեռլինգով վաճառված կտավը կեղծ է եղել