Բեթմենի մասին ֆիլմը դեռևս անվանում չունի. Բեն Աֆլեք
Ամերիկացի դերասան ու ռեժիսոր Բեն Աֆլեքը հայտնել է, որ Բեթմենի մասին իր ֆիլմը դեռևս անվանում չունի, հաղորդում է AceShowbiz-ը:
Նշվում է, որ Աֆլեքը հերքել է տեղեկությունները, որոնց համաձայն ֆիլմը կկոչվի «Բեթմեն»:
«Ինձ հարցրել են` ինչպես ենք մենք կոչում ֆիլմը, ու ես ասել եմ, որ անվանում դեռևս չկա, ու մենք այն «Բեթմենի մասին ֆիլմ» կամ ուղղակի «Բեթմեն» ենք անվանում: Ու բոլորը միանգամից գրեցին. Աֆլեքը հայտարարել է ֆիլմի անվանումը»,- մեկնաբանել է նա:
Կայքը գրում է, որ ֆիլմի թողարկման պաշտոնական ամսաթիվը դեռևս հայտնի չէ, սակայն Warner Bros. ընկերությունը, որը կզբաղվի ֆիլմի արտադրությամբ, հայտնել է DC Comics անանուն նախագծերի թողարկման ամսաթվերը` 2018 թվականի հոկտեմբերի 5 և 2019 թվականի նոյեմբերի 1:










