Թայվանցի կավագործն իր աշխատանքները զարդարում է «մարմարե» պղպջակներով (տեսանյութ)

09:03 • 08.10.16

Թայվանցի կավագործ Հեդի Յանգը, որը նաև հայտնի է «Պղպջակ աղջիկ» մականունով, իր աշխատանքների նկարազարդման համար պղպջակներ է օգտագործում:

 

Ինչպես նշում է Boredpanda.com-ը, 20-ամյա աղջիկը դպրոցական տարիներից զբաղվում է կավագործությամբ, որը դարձել է նրա հիմնական ու ամենասիրած հոբբին:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ պղպջակները ստանալու համար Հեդին սպասքի լվացման հեղուկը խառնում է գունավոր ջնարակի հետ, այնուհետ ծղոտի միջոցով դուրս է փչում ստացված պղպջակները: Երբ պղպջակները պայթում են, կավե անոթների մակերեսը կարծես պատվում է մարմարով:

 

Թայվանցի կավագործն իր աշխատանքները զարդարում է «մարմարե» պղպջակներով (տեսանյութ)