Երբեմն ինձ թվում է, որ մի քիչ հայ եմ. տեղի ունեցավ ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպանի «Հայաստան. մի ժողովրդի ոգին» էսսեի շնորհանդեսը

13:58 • 08.10.16

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում այսօր տեղի ունեցավ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր նախկին դեսպան Անրի Կյունիի «Հայաստան. մի ժողովրդի ոգին» էսսեի շնորհանդեսը:

Մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը նախ շնորհակալություն հայտնեց դեսպանին Հայաստանին անդրադառնալու համար և նշեց, որ շատերն են գրել Հայաստանի մասին, սակայն դեսպանը գրածը առանձնում է առաջին հերթին նրանով, որ հինգ տարի պաշտոնավորելով՝ նա  ցույց տվեց իր սերը Հայաստանի նկատմամաբ:

«Նա ամեն ինչ արեց դարերով եկած հայ-ֆրանսիական բարեկամությունն ավելի ամրապնդելու համար»,-ասաց նա և նշեց, որ դեսպանը կիրառեց բոլոր հնարավոր ներդրումները:

Փոխնախարարը նշեց, որ այս փոքր ծավալով գրքում կարելի է տեսնել շատ հետաքրքիր մտքեր և մեջբերեց այն հատվածը, որտեղ հեղինակը Շամիրամի տեսակի հետ է համեմատում նրանց, ովքեր կարող են այցելել և սիրահարվել Հայասպանին: Ներսես Տեր-Վարդանյանը դեսպանին նվիրեց մի գիրք, որտեղ Հայաստան եկած գրողներն ամփոփել են իրենց պատկերացնումները Հայաստանի մասին։

Անրի Կյունին իր խոսքում նկատեց, որ ՀՀ անկախությունը քսանհինգ տարեկան է, ինչը շատ լավ տարիք է: «Ինձ համար շատ հաճելի է, որ Հայաստանը և ես հանդիպեցինք իրար, ես ու տիկինս  շատ սիրում ենք Հայաստանը և, երբեմն, ինձ թվում է, որ մի քիչ հայ եմ»,-ասաց նա և նշեց, որ Հայաստանում անցկացրած հինգ տարիներն անցան աննկատ:

Նա նշեց, որ հայ-ֆրանսիական ընկերությունը ապացույց է աշխարհի համար, որ մեծ ազգերն ունենում են ընկերներ և ներկայացրեց գրքի բովանդակությունը: «Ես շատ եմ շփվել երիտասարդների հետ և ես նրանց ասել, որ իրենք  բախտավոր են, որ ապրում են միաժամանակ երիտասարդ և հին երկրում»,-ասաց նա:

Անրին Կյունին նաև նշեց, որ ինչ-որ առումով Հայաստանը հրաշք է, քանի որ այն կարող էր ոչնչանալ և անհետանալ որպես պետություն,առավելևս որ շատ հզոր գերտերության կողմից խոշտանգվել:


 

Երբեմն ինձ թվում է, որ մի քիչ հայ եմ. տեղի ունեցավ ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպանի «Հայաստան. մի ժողովրդի ոգին» էսսեի շնորհանդեսը