«Արևային ջազ»՝ Կասկադում. ելույթ են ունեցել նաև Երվանդ Երզնկյանը, Արմեն Թութունջյանը

22:18 • 08.10.16

 

Քաղաքամայր Երևանի 2798-րդ տարեդարձի առթիվ Երևանի քաղաքապետարանը, «Հայկական ջազի ասոցիացիայի» հետ համատեղ հաճելի անակնկալ է մատուցել ջազի սիրահարներին. տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

«Կասկադ» համալիրի տարածքում ջազի բեմահարթակում «Արևային ջազ» խորագրով hամերգային ծրագրի շրջանակում ելույթ են ունեցել հայկական ջազի անհատ կատարողներն ու ջազային նվագախմբերը՝ այդ թվում Երվանդ Երզնկյանը, Արմեն Թութունջյանը(Չիկո), ովքեր ներկայացրել են հայ և արտասահմանցի ջազմենների սիրված կատարումներ:

 

 

 

«Արևային ջազ»՝ Կասկադում. ելույթ են ունեցել նաև Երվանդ Երզնկյանը, Արմեն Թութունջյանը