Բրեդ Փիթը պատասխանատվության չի ենթարկվի ինքնաթիռում երեխաների հետ տեղի ունեցած միջադեպի համար. TMZ

13:06 • 08.10.16

Հոլիվուդյան հայտնի դերասան Բրեդ Փիթը պատասխանատվության չի ենթարկվի իրեն ու կնոջը՝ դերասանուհի Անջելինա Ջոլիին պատկանող օդանավում տեղի ունեցած միջադեպի համար:

 

Ինչպես հայտնում է TMZ-ն, ամերիկյան իշխանությունները, ի հակառակ ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունների, իրականում որևէ հետաքննություն չեն անցկացնում Փիթի՝ երեխաների նկատմամբ դաժան վարք ցուցաբերելու գործով:

 

Աղբյուրը հավելում է, որ սեպտեմբերի վերջին ամուսնալուծության հայց ներկայացրած Ջոլին չի ցանկացել, որ այս հարցի շուրջ հետաքննություն սկսվի:

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, սեպտեմբերի 14-ին դերասանը, ընտանիքի հետ գտնվելով մասնավոր ինքնաթիռում, զայրացել է, սկսել գոռգոռալ, վիրավորել երեխաներին ու նույնիսկ հարվածել նրանցից մեկին: 

 

Բրեդ Փիթը պատասխանատվության չի ենթարկվի ինքնաթիռում երեխաների հետ տեղի ունեցած միջադեպի համար. TMZ