Մերկ մոդելները հմուտ բոդիարտի շնորհիվ «տարրալուծվում» են շրջապատում (լուսանկարներ, տեսանյութ)
Նյույորքցի նկարչուհի Թրինա Մերին, որը բոդիարտի լավագույն վարպետներից է, ստեղծել է ինքնատիպ ֆոտոշարք, որում ի ցույց է դրել տարիների ընթացքում ձեռք բերած մասնագիտական հմտություններն ու տաղանդը:
Ինչպես նշում է Тhe Daily Mail-ը, աշխարհի տարբեր անկյուններում ու տեսարժան վայրերից մի քանիսում իրականացված նկարահանումների ժամանակ ամերիկուհին այնպես է ներկել մերկ կանանց ու տղամարդկանց մարմինները, որ նրանք, կարծես, տարրալուծվել են խայտաբղետ միջավայրում՝ անտեսանելի դառնալով:
Դիտելով Մերիի աշխատանքները՝ դժվար է առաջին հայացքից ֆիքսել գունային քողարկման տակ գտնվող մարդկանց, որոնք, թվում է, դարձել են շրջապատի անտեսանելի բաղկացուցիչը:























