Դենիել Քրեյգը պատրաստ չէ հրաժարվել Ջեյմս Բոնդի դերից. Vulture

13:25 • 10.10.16

Բրիտանացի դերասան Դենիել Քրեյգը, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ հրաժարվել Ջեյմս Բոնդի դերից, հաղորդում է Vulture-ը:

 

Քրեյգի խոսքով` Բոնդի մասին հաջորդ ֆիլմի մասին խոսակցություններ դեռևս չկան:

 

«Բոլորը մի քիչ հոգնել են: Ինչ վերաբերում է ինձ` աշխատանքս լավագույնն է աշխարհում, ու ես կշարունակեմ նկարահանվել այնքան, որքան հաճույք ստանամ դրանից»,- պարզաբանել է դերասանը:

 

Նա նաև նշել է, որ եթե ստիպված լինի հրաժարվել իր աշխատանքից, «ահավոր» կկարոտի այն:

Դենիել Քրեյգը պատրաստ չէ հրաժարվել Ջեյմս Բոնդի դերից. Vulture