90 տարեկան հասակում մահացել է լեհ ռեժիսոր Անջեյ Վայդան

04:19 • 10.10.16

90 տարեկան հասակում մահացել է հայտնի լեհ ռեժիսոր Անջեյ Վայդան, հաղորդում է Լեհական հեռուստաընկերությունը:

«Մահացել է Անջեյ Վայդան՝ հայտնի լեհ ռեժիսոր, «Օսկարի» դափնեկիր: Լուսավոր հիշատակ նրան»,- գրվել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի պաշտոնական կայքում:

Ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Անջեյ Վայդան նկարահանել է «Կանալ», «Մոխիր և ադամանդ», «Սիբիրյան լեդի Մաքբեթ» և այլ հայտնի ֆիլմեր:

 

90 տարեկան հասակում մահացել է լեհ ռեժիսոր Անջեյ Վայդան