1990-ականների փոփ աստղ Անդրեյ Գուբինը երկարատև բացակայությունից հետո «հայտնվել» է (լուսանկարներ)
Անցած դարի 90-ական թվականների ամենահայտնի ռուս փոփ երգիչներից մեկը՝ Անդրեյ Գուբինը, միանգամից ու անհայտ պատճառներով անհետացավ շոու բիզնեսից՝ իր հազարավոր երկրպագուներին մատնելով հուսահատության ու գցելով անորոշության մեջ:
Ինչպես նշում է kp.ru-ն, Գուբինի «անհետացումից» անցել է 10 տարի, և որքան մեծ է եղել նրա երկրպագուներից 2-ի զարմանքը, երբ նրանք Գուբինին հանդիպել են Թուրքիայում՝ ծերացած, նիհարած ու հիվանդագին սփրթնած դեմքով:

Ավելի ուշ լրագրողներին հաջողվել է պարզել, որ երբեմնի աստղը բավական լուրջ հիվանդություն է ունեցել՝ կապված նյարդային համակարգի հետ, որը բուժելու համար Գուբինը ծախսել է իր ողջ կարողությունը: Լրագրողներին հաջողվել է նաև պարզել, որ երգիչն ընտանիք չունի:

Աղբյուրը հավելում է, որ օրերս նրա երկրպագուներից մեկը համատեղ լուսանկար է հրապարակել Գուբինի հետ, որն արվել է հոկտեմբերին՝ Սոչիում: Լուսանկարից երևում է, որ Գուբինի արտաքին տեսքը զգալի բարելավվել է:











