Հոլիվուդյան դերասանուհի Լինդսի Լոհանն այցելել է Թուրքիայում ապաստանած սիրիացի փախստականներին

13:23 • 10.10.16

Թուրքիայում գտնվող հոլիվուդյան սկանդալային դերասանուհի Լինդսի Լոհանն այցելել է Սիրիայի հետ սահմանին կառուցված փախստականների ճամբար, հայտնում է Al Arabiya-ն:

 

Ամերիկացի աստղը շրջել է 5.000 փախստականի ապաստանած ճամբարի տարածքով, հետո նվերներ հանձնել սիրիացի փոքրիկներին: Նշվում է, որ Լոհանն առանձնակի ուշադրություն է դարձրել ձեռքի շնորհք ունեցող  աղջիկներին:

 

Հայտնի է, որ Լոհանն անցած 2 շաբաթվա ընթացքում այցելել է Թուրքիայի տարբեր հատվածներում ապրող սիրիացի փախստականներին ու նրանց ապաստանած ճամբարներ:

 

 

Հոլիվուդյան դերասանուհի Լինդսի Լոհանն այցելել է Թուրքիայում ապաստանած սիրիացի փախստականներին