Նիկոլ Քիդմանը՝ Կալիֆորնիայի կինոփառատոնին (լուսանկարներ)
Կալիֆորնիայի 39-րդ կինոփառատոնին հոլիվուդյան հայտնի դերասանուհի Նիկոլ Քիդմանը ժամանել էր ոչ դատարկաձեռն. դերասանուհին վերջերս նկարահանվել է Գարթ Դևիսի «Առյուծը» դրամայում:
Ֆիլմում դերասանուհին խաղում է որդեգիր երեխայի՝ Սարուի մոր դերը։ Երեխան 20 տարեկան դառնալուն պես իր կենսաբանական ընտանիքի փնտրտուքներով հեռանում է տնից:
Նիկոլ Քիդմանն իր կյանքի ընթացքում նույնպես վերապրել է նման իրավիճակ, երբ իր և Թոմ Քրուզի որդեգիր երկու երեխաները՝ Իզաբելան և Քոնորը, նույնպես երես են թեքել նրանից: Թեև այս դեպքում նրանց բաժանել է ոչ թե կենսաբանական ծնողներին տեսնելու անհագ ցանկությունը, այլ սայենթոլոգիայի շարժումը, որին երկար տարիներ է՝ հետևում է նաև Թոմ Քրուզը:
Ստորև tatler.ru-ն ներկայացնում է Նիկոլ Քիդմանի և Կալիֆորնիայի կինոփառատոնի կարմիր գորգին հայտնված մյուս հյուրերի լուսանկարները.





Էմմա Սթոուն
Յուեն ՄքԳրեգոր
Էմի Ադամս












