Սաուդցի հոգեբանը բոլոր ցանկացողներին սովորեցնում է ինչպես ճիշտ ծեծել կնոջը

19:55 • 10.10.16

Սաուդցի ընտանեկան հոգեբան Հալեդ ալ-Սակաբին որոշել է կնոջ և ամուսնու փոխհարաբերությունների մասին ուսուցողական դասընթացներ անցկացնել: Դասընթացի ժամանակ նա պատմում է, թե ինչպես ճիշտ ծեծել կնոջը:

Ինչպես ներկայացնում է saintasia.ru-ն, կնոջ վրա ձեռք բարձրացնելուց բացի հոգեբանը խորհուրդ է տալիս անտեսել նրան անկողնում:

Ըստ հոգեբանի` որպես պատժի զենք չի կարելի կիրառել փայտիկներ կամ սուր առարկաներ: Ինչպես նա նշում է, շատ ամուսիններ չարաշահում են ուժի կիրառումը:

Մասնագետի մեկնաբանմամբ` կնոջը «կարելի է և պետք է ծեծել բույսի արմատով կամ բժշկական լարանով (ժգուտ):

Սաուդցի հոգեբանի խոսքով` կնոջը ծեծելու հարցը բարդ և ոչ միանշանակ է.  կնոջը «դաստիարակել» պետք է առանց զայրույթի և կատաղության, չի կարելի ամբողջ բարկությունը թափել նրա վրա:

 

 

 

 

Սաուդցի հոգեբանը բոլոր ցանկացողներին սովորեցնում է ինչպես ճիշտ ծեծել կնոջը