Ադրբեջանը «սև ցուցակից» հանել է երգիչներ Թիմուր Թեմիրովի և Սոսո Պավլիաշվիլիի անունները
Ադրբեջանը «սև ցուցակից» հանել է ՌԴ երգիչներ Թիմուր Թեմիրովի և Սոսո Պավլիաշվիլիի անունները: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին երկուշաբթի հայտնել է երկրի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը:
«Նրանք (երգիչները) նամակով դիմել են Ադրբեջանի ԱԳՆ: Իրենց հարգանքն են հայտնել ադրբեջանցի ժողովրդի, մշակույթի և երաժշտության հանդեպ, ցանկություն են հայտնել համերգով հանդես գալ Բաքվում: Նրանց դիմումը քննարկվել է և որոշում է կայացվել հանել նրանց անունները «սև ցուցակից»»,- ասել է Հաջիևը:
Բաքուն 2013 թվականին հրապարակել է օտարերկրացիների «սև ցուցակ», որում հայտնվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելած հայտնի անձինք, այդ ցանկը պարբերաբար թարմացվում է: Ցուցակում հայտնված անձանց արգելվում է մուտք գործել Ադրբեջան:










